Մինչև ընթացիկ տարվա վերջը Ադրբեջանը ոսկու ռազմավարական պաշար կստեղծի: Այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի գործադիր տնօրեն Շահմար Մովսումովը:
«Ինչպես հայտնի է, մենք կարող ենք մեր ակտիվների 5 տոկոսը ներդնել ոսկու մեջ: Ավելի վաղ ռազմավարական որոշում էր ընդունվել երկու տարվա ընթացքում 30 տոննա ոսկու գնման մասին: Արդեն Ադրբեջան է բերվել 20 տոննա ոսկի, իսկ մնացած մասը կբերվի մինչև տարեվերջ»,- ասել է Մովսումովը:
Նրա խոսքով՝ գնումները կատարվում են ոսկու ռազմավարական պաշարների ստեղծման նպատակով:
Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը վաճառում է իր ոսկու պաշարները։